Artea
ՍՐՈՀՈՒՆԴ
Սրոհունդի խոտի թուրմը խմում են որպես տտպող և հականեխիչ միջոց կոլիտների ժամանակ: Տեղային օգտագործում են լնդերին քսելու և գինգիվիտի ու ստոմատիտի ժամանակ բերանի խոռոչը ողողելու համար:
Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:
Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:
Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։
ՍԱՄԻԹԻ ՍԵՐՄԵՐ
Սամիթի սերմերի թուրմը օժտված է անոթալայնիչ, միզամուղ, փքահան, հակաբորբոքային, հականեխիչ հատկություններով: Խթանում է ստամոքսահյութի արտադրությունը։
Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:
Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:
Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։
ՈՒՐՑ
Ուրցի խոտի թուրմը օգտագործում են որպես խորխաբեր միջոց, ինչպես նաև որպես ցավազրկող ռադիկուլիտների և նևրիտների ժամանակ։
Պատրաստման եղանակը
1 ճաշի գդալ հումք լցնել էմալապատ տարայի մեջ, ավելացնել 200 մլ եռացող ջուր, ծածկել տարան, տաքացնել եռացող ջրային բաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե և քամել։ Թուրմը խմել 1/3 բաժակ, օրական 2-3 անգամ:
Հակացուցումներ
Օրգանիզմի անհատական անհանդուրժողական ռեակցիան:
Լրացուցիչ տեղեկություններ
Տրվում է առանց դեղատոմսի։ Դեղամիջոց չի հանդիսանում։
contact us
- Narekatsi Dist., st.1/h.1, Parakar, Armavir, Armenia
- +374 60 86 45 86 +374 91 20 21 62
- arphytopharm@gmail.com